Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայաստանում հարցվածների 57 %-ը դժգոհ է Ազգային ժողովի, իսկ 47%-ը Սերժ Սարգսյանի կատարած աշխատանքից

Հայաստանում հարցվածների 57 %-ը դժգոհ է Ազգային ժողովի, իսկ 47%-ը Սերժ Սարգսյանի կատարած աշխատանքից
26.11.2015 | 12:10

«APR Group» ընկերության հարցումների արդյունքներով՝ հարցվողների 57 տոկոսը դժգոհ է Ազգային ժողովի, իսկ 47 տոկոսը նախագահի աշխատանքից: Հետազոտությունն իրականացվել է հանրապետության ողջ տարածքում, մասնակցել է 1300 քաղաքացի: Հարցվողների 39 տոկոսը ցանկանում է մեկնել Հայաստանից այլ վայրում մշտական բնակության: Երկրում առկա խնդիրներին վերաբերող հարցի արդյունքներով հարցվողների 72 տոկոսը առանձնացրել է տնտեսության զարգացման ցածր մակարդակը, 44 տոկոսը՝ արտագաղթը, 34 տոկոսը՝ թանկացումները: Հարցվողների 71 տոկոսը վստահ է, որ երկրում խնդիրներն ավելանում են: 47 տոկոսը չի վստահում սահմանադրական փոփոխությունների գործընթացին: 50 տոկոսի կարծիքով՝ հասարակությունը չի կարող ազդել քաղաքական գործընթացների որոշումների վրա

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ